Արտաշատում ավտոբուսն ընկել է 39–ամյա քաղաքացու վրա. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Տղամարդը, ըստ հաղորդագրության, վերանորոգման աշխատանքներ էր կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է վերանորոգման աշխատանքներ կատարող 39–ամյա քաղաքացու վրա, նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 11:04-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ. Հ.-ի (ծնված 1985 թ․) վրա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Դժբախտ դեպք երևանյան շինհրապարակներից մեկում. տղամարդու վրա «խառաչոյի» տախտակներ են ընկել