Վարչության նիստում հաստատվել են անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները. ՔՊ

Որոշվել է Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում հիմնել առանձին տարածքային կազմակերպություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում հաստատվել են անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչության որոշմամբ` Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին տարածքային կազմակերպություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։
Նշանակվել է Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։
Փաշինյանը կրկին ՔՊ վարչության նիստ է հրավիրել. ինչ են քննարկել այս անգամ