«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները երթ են անցկացնում Երևանի կենտրոնում։ Այն մեկնարկել է Սուրբ Աննա եկեղեցու մոտից։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը չցանկացավ վերջնակետը հայտնել։
«Մենք կայցելենք մի շատ կարևոր վայր, կշարժվենք Սայաթ-Նովա փողոցով, այնուհետև Մաշտոցի պողոտայով։ Վստահ եմ, որ բոլորը գիտեն, թե ուր ենք գնում։ Ճանապարհը երկար չէ», - ասաց Գալստանյանը։
Նա նշեց, որ պետք է հաշվետվություն պահանջել, և այսօր իրենք դա կանեն։
Հիշեցնենք՝ շարժման կողմնակիցները երեկ ակցիա էին իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։