ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ կառավարության հետ պայմանագիր է ստորագրել 25 հատ F -35 կործանիչների գնման մասին: Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Գործարքը ներառում է Lockheed Martin-ի արտադրության 25 հատ F - 35 ինքնաթիռների գնում, աջակցություն և տեխնիկական սպասարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կազմում գտնվող նորագույն անտեսանելի ինքնաթիռների նավատորմն այդպիսով կկազմի 75 միավոր: Մատակարարումները կսկսվեն 2028 թվականին՝ տարեկան 3-5 ինքնաթիռ։
Գործարքի գումարը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար, որը կհատկացվի Իսրայելին ամերիկյան ամենամյա ռազմական օգնության շրջանակներում: