Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Սլովենիայի հետ հանդիպումից առաջ

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։
Sputnik
Հայաստանի հավաքականը Սլովենիայում վերջին մարզումն է անցկացրել այդ երկրի ազգային թիմի հետ ընկերական խաղից առաջ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավաքականներն այսօր Լյուբլյանայում կանցկացնեն պատմության մեջ առաջին հանդիպումը, մինչ այդ նրանք երբեք չեն հանդիպել:
Հիշեցնենք՝ Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։