Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը

Զորավարժությանը ներգրավված են եղել հատուկ նշանակության ուժեր, հրետանային, ականանետային և այլ ստորաբաժանումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈւ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
«Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈւ զինանոցը: Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմի մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:
Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը