ՀՀ ԱԳՆ–ի մոտ կայացած ակցիայի ժամանակ ձերբակալվածներն ազատ են արձակվել

ԱԳՆ–ի շենքի մոտ
Ակցիայի մասնակիցները բերման էին ենթարկվել ու ձերբակալվել մայիսի 31-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ ձերբակալված անձինք ազատ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է «Ազգային ճակատ» Telegram–յան ալիքը։
«27 ձերբակալվածները ազատության մեջ են»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել, որոնք ավելի ուշ ձերբակալվեցին։