Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԴԾ-ն ձերբակալել է ուկրաինական 5 գործակալի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Սևաստոպոլում

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են երեք պատրաստի ռումբ և մի քանի կիլոգրամ պայթուցիկ, այդ թվում ՝ բրիտանական արտադրության:
Sputnik
Ռուսաստանի ԱԴԾ-ն բացահայտել է Սևաստոպոլում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալական ցանցը, որը ստեղծվել է զինվորականների և ենթակառուցվածքների օբյեկտների դեմ դիվերսիաների համար:
Զապորոժիեի շրջանում հավաքագրված հանցագործներին հանձնարարվել է դիվերսիաներ կազմակերպել Սևծովյան նավատորմի զինծառայողների դեմ, ինչպես նաևռազմական, տրանսպորտային և էներգետիկ օբյեկտներում, հայտնել են գերատեսչությունում:
ԱԴԾ-ն ոչնչացրել է ՌԴ-ում ահաբեկչությունների շարք նախապատրաստող դիվերսանտին
Ռումբերի բաղադրիչները նրանց հասցվել են փոստով, ավտոբուսային փոխադրումներով և թաքստոցների միջոցով։ Բրիտանական արտադրության ավելի քան 5,5 կգ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել նրանց մոտ խուզարկությունների ժամանակ։
Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության և պետական դավաճանության վերաբերյալ։