Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումը վնասել էր նաև երկաթուղային գծերը՝ 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նույն օրն իսկ նախաձեռնել էր աղետի հասցված վնասը գույքագրելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներ:
Երկաթուղու տնօրինությունը խոստանում է հնարավոր ամենակարճ ժամկետներում վերականգնել վնասված գծերն ու վերագործարկել գնացքների երթևեկությունը։ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանին պատմելէ, որ Դեբեդը երբեք այսչափ չէր վարարել։
«Հայկական երկաթուղիների խորհրդային և նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, ուստի համապատասխան փորձ տեղի մասնագետները չունեն»,- ասել է Մելնիկովը։
Տնօրենը հավելել է, որ Ռուսաատանից մասնագետներ են ժամանել, ովքեր տեղում օգնում են մշակել օպտիմալ տեխնոլոգիաներ, որոշակիացնել աշխատանքների ու անհրաժեշտ նյութերի ծավալը: