Ուխտայի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով կան զոհեր և տուժածներ. ՔԿ

Առկա տեղեկատվության համաձայն` նավթավերամշակման ձեռնարկությունում կապալառու կազմակերպության կողմից պլանային տեխնիկական աշխատանքներ իրականացնելիս մազութով բաքում հրդեհ է բռնկվել։
Sputnik
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման վերաբերյալ Կոմի Հանրապետությունում` Ուխտայում նավթավերամշակման ձեռնարկությունում բռնկված հրդեհի փաստով, միջադեպի հետևանքով կան զոհեր և տուժածներ, հայտնում է տարածաշրջանային քննչական վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհ է բռնկվել Ուխտայի նավթավերամշակման ձեռնարկության ամբարային պարկում (քաղաքից 4 կմ հեռու): Կոմիի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով տուժել է երեք աշխատակից:
Նշվում է, որ նավթավերամշակման գործարանում ամբարի բռնկման փաստով քրեական գործ է հարուցվել «Վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ» հոդվածով: Զոհերի թիվը դեռ չի հստակեցվում։
Ուխտայի նավթավերամշակման ձեռնարկությունում հրդեհի պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկական անվտանգության կանոնների խախտումն է, միջադեպը անօդաչուների հարձակման հետ կապ չունի, հայտնել է Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբան: