ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մայիսի 31-ի գիշերը Սևանա լճի ափից անհետ կորել է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը։ Նրա խոսքով` Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սևանա լճի ափին նստած:
«Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասաց նա:
Ազիբեկյանը հայտնեց, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար:
Վահան Ազիբեկյանը քաղաքացիներին խնդրում է ցանկացած տեղեկատվության համար զանգահարել իրեն ` 094952527 հեռախոսահամարով:
Հավելենք, որ Անահիտ Մնացականյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։