Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն

Ամպամած եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կդադարեն հունիսի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց հունիսի 3-5–ը 2-4 աստիճանով կբարձրանա։
Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 27-29, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն