Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մայիսի 26-ի գիշերվա հեղեղումների հետևանքով բազմաթիվ խանութներ, դեղատներ ու սուպերմարկետներ են տուժել։
«Այս բարձրության ջուր ա եղել, էս սեղանը լոդկի պես եկել էր դռան տակը։ Ոնց որ լճի մեև լիներ, ամեն ինչ լողում էր»,–ասում է տնտեսվարողներից մեկը։
Ապրանքների զգալի մասը ջրի ու տիղմի մեջ է հայտնվել։ Դրանք այլևս պիտանի չեն ո՛չ օգտագործման, ո՛չ վաճառքի համար։ Մեծ մասն արդեն աղբարկղերում է։
Քաղաքապետարանում սկսել են վնասների գույքագրման գործընթացը։ Բայց տնտեսվարողները միայն մոտավորապես են կարողանում հասկանալ, թե որքան կորուստ ունեն։ Էլեկտրաէներգիան դեռ վերականգնված չէ, իսկ համակարգիչները թրջվել են ու փչացել, հաշվարկ անել հնարավոր չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։