Թբիլիսիում հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա. ՆԳՆ-ն գործ է հարուցել

Գործը հարուցվել է գույքը վնասելու հոդվածով։
Sputnik
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Թբիլիսիում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա հարձակման փաստով:
«Միասնական ազգային շարժման» հրապարակած հայտարարության համաձայն՝ ուշ գիշերը փայտերով և քարերով զինված, դիմակավորված մոտ հարյուր տղամարդիկ հարձակվել են Թբիլիսիի Կախեթի մայրուղու վրա գտնվող գրասենյակի վրա: Արդյունքում կոտրվել են պատուհանները, վնասվել է գույքը։ «Ազգային շարժումը» նաև պնդում է, որ հարձակվողները հաշվեհարդարով են սպառնացել կուսակցության անդամներին:
Գործը հարուցվել է գույքը վնասելու հոդվածով (Վրաստանի ՔՕ 187-րդ հոդված)։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2001-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից: «Միացյալ ազգային շարժումը» Վրաստանում իշխող կուսակցություն է եղել 2004-2012 թթ-ին։
Վրաստանը բավարարել է միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին