Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանի խոսքով` երեխաները մեծերին հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են, այնպես որ երեխաների վարքագիծը նաև մեծերից է կախված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` շնորհավորելով Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
ՄԻՊ–ի խոսքով` այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մանասյանը հավելել է, որ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում մեծ է պետության դերը:
«Ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են»,– նշել է նա։
Նշենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ են լինելու։ Երևանյան ամենամեծ միջոցառումը նախատեսված է Հանրապետության hրապարակում` ժամը 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» ներկայացումը։