Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին

53-ամյա Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է ծանր հիվանդությունից հետո։
Sputnik
Վաղ առավոտից Պոկրովսկի վանքի մոտ հավաքվել են Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուները։ Նախ եկել են ընտանիքի անդամները՝ դերասանուհու մայրը, ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, նրա դուստրը՝ Աննան, որդին՝ Մայքլն ու նրա ընտրյալը՝ Սոֆյան։ Ավելի ուշ ժամանել են ընկերները, գործընկերները և բոլոր նրանք, ովքեր ցանկացել են հրաժեշտ տալ դերասանուհուն։
Նրանց թվում են եղել Դմիտրի Պեսկովն ու Տատյանա Նավկան, մարզիչ Տատյանա Տարասովան, գեղասահորդ Իլյա Ավերբուխը, ռեժիսոր Իգոր Ուգոլնիկովը, մարզիչ Էդգար Զապաշնին, Լոլիտան և այլք, ովքեր աշխատել են Զավորոտնյուկի հետ։
Դերասանուհուն կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Հիշեցնենք` «Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի մահվան մասին հայտնի դարձավ այսօր` մայիսի 30-ին։ Դերասանուհին կյանքից հեռացել է 53 տարեկանում ուղեղի քաղցկեղի՝ գլիոբլաստոմայի դեմ երկարատև պայքարից հետո, որը ախտորոշվել էր 2019-ին:
Զավորոտնյուկը վերջին անգամ հանրությանը ներկայացել է ՀՀ–ում. Չեխովան տեսանյութ է հրապարակել