Մրցույթներ, շոու և նվերներ. ինչպես են երեխաներին շնորհավորել Գորիսում

Միջոցառմանը հարյուրավոր երեխաներ են մասնակցել Սյունիքի սահմանամերձ գյուղերից:
Sputnik
Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարություն է տեղի ունեցել։
Տոնին ներկա են եղել Գորիսի և սահմանամերձ գյուղերի մինչև 13 տարեկան մի քանի հարյուր երեխաներ: Երեխաների համար ծրագիր էր կազմակերպվել անիմատորների և մուլտհերոսների մասնակցությամբ։ Երեխաները հաճույքով մասնակցել են տարբեր մրցույթների, թղթե շոուների, փուչիկների շոուների և այլն:
Բոլոր մասնակիցները ստացել են քաղցր նվերներ:
Երեկոյան նմանատիպ միջոցառում կանցկացվի նաև Հրազդան քաղաքում՝ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին «Երկիրը երեխաների համար» և «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամները՝ ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի աջակցությամբ:
Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ