Պոռնոդերասանուհու լռության գինը. ատենակալները մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփին

Դնոալդ Թրամփ
Թրամփը կդառնա ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, որ դատապարտվել է քրեական գործով: Դատավճիռը պաշտոնապես կհրապարակվի հուլիսի 11-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալների կոլեգիան Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել պոռնոդերասանուհուն վճարելու հետ կապված փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր 34 կետերով։
Դատական գործընթացի հաջորդ փուլը դատավճիռն է։
Թրամփը կարող է բողոքարկել մեղադրական որոշումը։ Միաժամանակ դա չի խանգարի, որ նա առաջադրվի նախագահի պաշտոնում։
ԱՄՆ նախկին նախագահը երդվյալ ատենակալների մեղադրական վճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ ինքը քաղբանտարկյալ է:
«Ես մեղավոր ճանաչվեցի շինծու գործընթացի շրջանակում։ Ես քաղաքական բանտարկյալ եմ», - ասվում է Թրամփի նախընտրական քարոզարշավի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Քաղաքական գործիչը միաժամանակ վստահեցրել է, որ չի պատրաստվում հանձնվել։
Թրամփի շտաբն առաջարկում է օգնել նախկին նախագահին հաղթել գալիք ընտրություններում՝ միջոցներ նվիրաբերելով նախընտրական քարոզարշավի համար: Դատական մեծ ծախսերի պատճառով նա նույնիսկ վաճառել է մասնավոր ինքնաթիռներից մեկը։
Նշենք, որ գործը վերաբերում է 2016 թվականի նախագահական քարոզարշավի համար միջոցների ոչ նպատակային ծախսմանը։ Հետաքննության տվյալներով՝ Թրամփը նախընտրական հիմնադրամից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին նրա հետ կապը թաքցնելու համար։
Թրամփին առաջադրված մեղադրանքների համակցությամբ առավելագույն հնարավոր պատիժը 136 տարվա ազատազրկումն է։
ԱՄՆ նախկին նախագահը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները` պնդելով, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ: