ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից:
Մայիսի 29-31-ն հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈկայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։
Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: