Ի՞նչ եղանակ է սպասվում գարնան վերջին օրը

Վարդ
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 31–ին հունիսի 1-2-ին, 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մայիսի 31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում գարնան վերջին օրվա ցերեկը կլինի 30–32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։