ՀԱՊԿ ուժերը ժամանակակից սպառազինություն կստանան. փաստաթուղթ է ստորագրվել

Զորավարժություններ
Կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդես է եկել «ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» զեկույցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները Ալմաթիում մի շարք փաստաթղթեր են ստորագրել զորքերը առաջատար սպառազինությամբ զինելու և համատեղ պատրաստության վերաբերյալ, հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ զորքերի բաղադրամասերի սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշներով համալրմանը, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորմանը, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդիկայի կատարելագործմանը, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրին և մի շարք այլ հարցերի:
ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ
Նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդես է եկել «ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» զեկույցով:
Մասնակիցները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը, դրա ազդեցությունը անդամ պետությունների անվտանգության վրա:
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ԱՄՆ-ի գործունեությունը ապակառուցողական է. Բելոուսով