Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հայտնվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման առաջին կադրերը

ՌԴ զինվորականներին գերությունից վերադարձնելու հարցում որպես միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Sputnik
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Այսօր Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից հայրենիք է վերադարձվել ՌԴ 75 զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է 75 ռազմագերի։
Ուկրաինացի զինվորները լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել․ տեսանյութ
Ռազմատրանսպորտային ինքնաթիռներով նրանց տեղափոխել են Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։ Զինվորականներին ցուցաբերվում է նաև հոգեբանական օգնություն։
Նույն օրը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհվածների մարմինները. մի կողմին վերադարձվել է 45 ռուս զինվորականների մարմին, մյուս կողմին՝ 212 ուկրաինացի զինծառայողների մարմին, РБК-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը՝ ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչը:
Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ էին փոխանակել փետրվարին՝ «100-ը 100-ի դիմաց» բանաձևով։
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերիներին Իլ-76-ի կործանումից հետո