Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հեղեղումներից ամենաշատը տուժել է Սանահին կայարան թաղամասը։ Շենքերի առաջին հարկերում ապրելն արդեն անհնար է։ Խոնավ պատերը քիչ–քիչ փլվում են։ Տեխնիկան, կահույքն ու մյուս կենցաղային իրերը թաթախված են տիղմի մեջ։ Մարդկանց ունեցվածքը ոչ պիտանի է դարձել։ Շքամուտքերում ու բնակարաններում խոնավության անտանելի հոտ է տարածվել։ Մարդիկ դեռ փորձում են ջուրն ու տիղմը մաքրել իրենց տներից։
Sputnik Արմենիան զրուցել է Սանահին կայարան թաղամասի բնակիչների հետ։
«65 տարեկան կնիկ եմ, սենց բան առաջին անգամ եմ տենում»,– ասում է Մորֆիլա Սարգսյանը։
Մարդիկ դեռ չգիտեն իրենց անելիքը։ Թե ինչպես և որքան օգնություն կտրամադրվի, պարզ չէ. պետությունը դեռ չի հաշվել վնասի հստակ չափը։
«Ամեն ինչ ունենաս ու մի օրվա մեջ բան չունենաս»,– ասում է Ալավերդու մեկ այլ բնակիչ։
Թե ինչ պայմաններում են հայտնվել քաղաքի բնակիչները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։