Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Սուրբ Հովհաննես Կարապետի (Սուրբ Հովհաննես Մկրտչի) մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր աթոռից Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին է տարվել եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Այնուհետև սրբազան մասունքը վեհափառը փոխանցել է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Վեհափառը սրբազան մասունքը փոխանցում է Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին
«Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր աթոռի Վանորեից տեսուչ գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Սուրբ Շողակաթ վանքում
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվել է սուրբ պատարագ:
Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնել է հավատացյալ ժողովրդին:
Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան