Մեքսիկայի Գերերո նահանգի Կոյուկա դե Բենիտես համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսին կրակոցով սպանել են իր նախընտրական քարոզարշավի փակման ժամանակ, հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը շփվում էր բասկետբոլի խաղադաշտում հավաքված մարդկանց հետ և դեպի բեմ էր քայլում, երբ անհայտ անձը հանել է ատրճանակը և մի քանի անգամ կրակել է նրա ծոծրակին:
Հանցագործը չեզոքացվել է, դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Հարուցվել է քրեական գործ։
El Universal պարբերականը գրում է, որ տարածաշրջանում ընտրությունների ֆոնին սպանվել է քաղաքապետի հինգ և դաշնային պատգամավորի մեկ թեկնածու: Անցած ամառվանից ի վեր երկրում ընտրությունների հետ կապված 82 մարդ է սպանվել։