Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, հունիսի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մայիսի 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 30–ի ցերեկը կլինի 27-29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։