Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին ազատել է պաշտոնից

Ռաֆայել Գևորգյան
Ռաֆայել Գևորգյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված փաստաթղթում։
Հիշեցնենք` Գևորգյանը էկոնոմիկայի փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։