Մահացել է Անաստասիա Զավորոտնյուկը

Անաստասիա Զավորոտնյուկ
Հանրահայտ դերասանուհին տևական ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա սոցցանցային էջերում։
53-ամյա դերասանուհին կյանքից հեռացել է այս գիշեր։
«Հրաժեշտի վայրի և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք այսօր երեկոյան», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Զավորոտնյուկի սարսափելի ախտորոշման մասին հայտնի դարձավ 2019 թվականի աշնանը․ դերասանուհու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։