ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները։
«Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,- «Արմենպրեսի» հարցին ի պատասխան նշել են ՀՀ կառավարությունից:
«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը Բաքվին խոստացել է սահմանազատման շրջանակում 12 պաշտպանական դիրք հանձնել։