Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԴԾ-ն ահաբեկչությունների շարք է կանխել Ղրիմի երկաթուղային ենթակառուցվածքում

Հատուկ ծառայությունում նշել են, որ գործով ներգրավված անձինք խոստովանել են իրենց մասնակցությունը և ակտիվորեն համագործակցում են հետաքննության հետ:
Sputnik
Ղրիմի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում մի շարք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ են կանխվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից, ԱԴԾ-ի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ԱԴԾ-ն մի շարք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ է կանխել Ղրիմի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում, որոնք ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ահաբեկչությունների իրականացման համար Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը ընտրել և հավաքագրել էր Ղրիմի հինգ բնակչի, որոնք Կիևի ռեժիմի կողմնակիցներ են»,-պատմել են հատուկ ծառայությունում:
Ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված գործակալները հավաքել և հակառակորդին են փոխանցել տեղեկատվություն ռուս զինվորականների տեղակայման վայրերի և տեղաշարժերի, հակաօդային պաշտպանության օբյեկտների և վառելիքաէներգետիկ համալիրի գտնվելու վայրի, Ղրիմի կամրջի պահպանության և պաշտպանության կազմակերպման, գաղտնավայրերի նախապատրաստման և պայթուցիկ սարքերի տեղափոխման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, նրանք նախատեսում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ղրիմի տարբեր շրջանների երկաթուղային գծերի վրա և կաթվածահար անել գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ ռազմական նշանակության:
ԱԴԾ-ն ոչնչացրել է ՌԴ-ում ահաբեկչությունների շարք նախապատրաստող դիվերսանտին
«Դիվերսանտների բնակության վայրերում հայտնաբերվել է չորս ինքնաշեն պայթուցիկ սարք՝ բաղկացած էլեկտրոդետոնատորներից և ՍԻ-4 պլաստիկ պայթուցիկ նյութի խորանարդներից (յուրաքանչյուրը` մոտ մեկ կիլոգրամ զանգվածով), AK-74 ինքնաձիգ, TT ատրճանակ, Դեգտյարյովի գնդացիր, տարբեր տրամաչափի փամփուշտներ և զենքի բաղկացուցիչ մասեր, ինչպես նաև կապի միջոցներ, որոնք հաստատում են նրանց շփումները Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ»,-հավելել են ԱԴԾ-ում:
Ձերբակալվածների դեմ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելու, փոխանցելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու վերաբերյալ: Հատուկ ծառայությունում նշել են, որ գործով ներգրավված անձինք խոստովանել են իրենց կատարածը և ակտիվորեն համագործակցում են հետաքննության հետ:
Սրբապատկերների մեջ թաքցված հեքսոգեն. ԱԴԾ-ն Ուկրաինայից պայթուցիկ առաքելու խողովակ է փակել