Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, հունիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մայիսի 29-31-ին, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 29–ի ցերեկը կլինի 27–29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։