ԵՐԵՎԱՆ,29 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերը պայմանավորվել են զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում։
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:
Հիշեցնենք` Պապիկյանը Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։ Նա հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ, այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն։