Մեխիկոյում Իսրայելի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիան վերածվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների: Իրավապահների վրա քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետել։
Ինչպես գրում են մեքսիկական ԶԼՄ-ները, ակցիայի սկիզբը խաղաղ է եղել, բայց հետո կրքերը թեժացել են։
Իրավապահ մարմինների վեց աշխատակից է տուժել։ Նրանք հիմնականում այրվածքներ են ստացել։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և կրակմարիչներ։
Ավելի վաղ Մեքսիկայի կառավարությունը դատապարտել էր Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրանային ճամբարի ուղղությամբ իսրայելական ավիահարվածը, որի հետևանքով շուրջ 40 մարդ է մահացել, տասնյակ վիրավորներ կան։