Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն

Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), վնասվել են ընկերության համակարգերը։ Տեղեկությունը հայտնում է Ջրային կոմիտեն։
«Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
«Լոռի» ՋՕԸ-ի ամբողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։
Ջրային կոմիտեն նշում է, որ Մեծավանի ջրամբարը աղետից չի տուժել, այս պահին այն առանց խնդիրների շահագործվում է։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ