ԵԱՏՄ դատարանի նախագահը չի բացառում միության ընդլայնումը

Ալեքսեյ Դրոնով
Ալեքսեյ Դրոնովի խոսքով` ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի բովանդակությունը պետք է համապատասխանի ժամանակակից իրողություններին և զարգանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը ընդլայնման լուրջ հեռանկարներ ունի։ Մինսկում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման մեկնարկից այս հայտարարությունն է արել ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը։
«Կարծում եմ` ԵԱՏՄ-ն շատ լուրջ հեռանկարներ ունի հետագա զարգացման, ինստիտուցիոնալ զարգացման համար, և ես չեմ բացառում մասնակից պետությունների շրջանակի ընդլայնումը»,- ասել է նա լրագրողներին։
Դրոնովի խոսքով՝ ԵԱՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի կնքումը նշանավորել է անցումը եվրասիական ինտեգրման զարգացման նոր փուլի: Ընդ որում` պայմանագիրը ներառել է այն բազմաթիվ մշակումները, որոնք ձեռք են բերվել նախորդ փուլերում։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի բովանդակությունը չի կարող «անշարժ» լինել, այն պետք է համապատասխանի ժամանակակից իրողություններին և զարգանա:
Եթե Ուզբեկստանը միանա ԵԱՏՄ–ին, բոլոր մասնակիցները կշահեն. Պուտին
«Մտադիր ենք հետագայում ևս աշխատել կոնկրետ գաղափարների և առաջարկությունների վրա ու դրանք քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների հետ։ Դատարանը ձգտում է ամրապնդել իր հեղինակությունը: Միջազգային ասպեկտը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Մենք բաց ենք տարբեր ինտեգրացիոն մարմինների փորձը հաշվի առնելու համար»,- հավելել է Դրոնովը։
Եվրասիական տնտեսական միության օրը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրությամբ սահմանվել է 2022 թվականի մայիսի 27-ին և նշվում է ամեն տարի մայիսի 29-ին:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: