ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ կապված միջադեպը։
Մայիսի 28-ին ոստիկանները խոչընդոտել էին կաթողիկոսի և մի խումբ հոգևորականների մուտքը Սարդարապատ։
«Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք վեհափառ հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»,- ասված է Կոտայքի թեմի առաջնորդի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Կոտայքի թեմի առաջնոր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ավելի վաղ հայտնել էր, որ չի միանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։