Հայաստանի շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում է նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 25-27, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։