Առավոտը Սարդարապատում. մարդիկ միանում են գիշերն այնտեղ անցկացրած սրբազանին և մյուսներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին ու աջակիցները` Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են հուշահամալիրի տարածքում։
Sputnik
Վաղ առավոտից մարդիկ այցելում են Սարդարապատի հուշահամալիր` տոնելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։
Նրանք միանում են գիշերն այնտեղ անցկացրած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։
Հայտնել էինք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով գնացել են Սարդարապատ։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` մայիսի 28-ին նշելու Հանրապետության օրը։
Նրանք գիշերն անցկացրել են այնտեղ` կեսգիշերից տոնելով Հանրապետության օրը։