Երևանում այս ժամի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից. ՆԳՆ

Վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Երևանում անհնազանդության ակցիաների 137 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։
«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։