Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է․ ՊԵԿ

Ճանապարհի որոշ հատվածներ միակողմանի են բաց, ուստի ՊԵԿ-ից հորդորում են այդ տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բագրատաշեն-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ Բագրատաշենից դեպի Հաղթանակ գյուղ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունն իրականացվում է միակողմանի։ ՊԵԿ-ից խնդրում են նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Կոմիտեից նաև շեշտում են, որ «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները։