Աղստև գետը «զսպելու» համար ամրաշինական աշխատանքներ են կատարվել

Տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ
Sputnik
Ճանապարհը սպասարկող ընկերությունը ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածություները Դիլիջան-Իջեւան ճանապարհին։
Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիշեցնենք՝ ՆԳՆ վերջին տվյալներով՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում):
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։