Աղետի հետևանքով կա 2 զոհ ու 2 վիրավոր. Գնել Սանոսյան

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Աղետի հետևանքով կա 2 զոհ ու 2 վիրավոր, հայտնել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն «Առաջին ալիքի» հետ զրույցում։
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով ավելի վաղ հայտնի էր մեկ զոհի մասին։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Աղետի հետևանքները
Աղետի հետևանքները