«Վերջին զանգին» անչափահասների մասնակցությամբ վթար ու միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ

Մայիսի 24-ին ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 89 ավտոմեքենաներ, որոնց ղեկին անչափահասներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Վերջին զանգի» օրը անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ հաշվի առնելով «վերջին զանգի» տոնական միջոցառումների կազմակերպումը՝ ոստիկանությունը մայիսի 24-ին ուժեղացված ծառայություն էր իրականացնում։
Դրա արդյունքում ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 89 ավտոմեքենաներ, որոնց ղեկին անչափահասներ են եղել։