ՀՀ ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։
Նոր ցիկլոն է գալիս Հայաստան. ջերմաստիճանը 5–7 աստիճանով կնվազի