Նոր ցիկլոն է գալիս Հայաստան. ջերմաստիճանը 5–7 աստիճանով կնվազի

Երևանում հնարավոր են ինտենսիվ տեղումներ և կարկուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24–26–ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Առանձին շրջաններում, այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ»,– ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 24–25–ը կնվազի 5–7 աստիճանով, մայիսի 27–29–ին նույնքանով կբարձրանա։
Հայաստանին Միջերկրական ծովից հերթական ցիկլոնն է մոտենում. Սուրենյան