Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Արևմուտքը փորձում է ԱՊՀ–ում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ

Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով` ԱՊՀ երկրներն Արևմուտքի կողմից ենթարկվում են ռազմաքաղաքական և տնտեսական ճնշման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արևմտյան երկրները փորձում են ԱՊՀ երկրներում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. Բորտնիկով
Նրա խոսքով` համագործակցության պետություններում իշխանությունը զավթելու նպատակով արևմտյան կենտրոնները ձևավորում են վտարանդի կառավարություններ։ Նա մեղադրել է արևմտյան խաղացողներին ներքին ճգնաժամերի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Այդ նպատակով օգտագործվում են ազդեցության գործակալությունները, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները, ոչ առևտրային կազմակերպությունները և կեղծ անկախ լրատվամիջոցները։
Բացի այդ, ըստ Բորտնիկովի, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի գործընկերների դեմ պատժամիջոցների քողի տակ ցանկանում են ԱՊՀ տարածքում առևտրի և ֆինանսական գործարքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել, որպեսզի կարողանան քայքայել ցանկացած պետության տնտեսություն։ ԱՊՀ երկրների վրա ռազմաքաղաքական և տնտեսական ճնշումները շարունակվում են։
ԱՄՆ–ն դաշնակիցների հետ մեծ աշխատանք է տանում ԱՊՀ–ում իրավիճակը խարխլելու համար. Բորտնիկով
Նա նշել է, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար։