Ռազմական դատարանը կալանքի տակ է թողել ՌԴ ՊՆ գլխավոր կադրային սպա Յուրի Կուզնեցովին

Մեղադրող կողմը գեներալի նկատմամբ խափանման միջոցը մեղմելու հիմք չի գտել՝ չնայած առողջական խնդիրների հետ կապված նրա բողոքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի -Sputnik. Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը կալանքի տակ է թողել կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Յուրի Կուզնեցովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 235-րդ կայազորային զինվորական դատարանի որոշման դեմ բողոքը մերժել», – հայտարարել է դատավոր Ռոման Կիֆորենկոն:
Կուզնեցովը մասնակցել է դատական նիստին տեսակապի միջոցով։ Նա գանգատվել է վահանաձև գեղձից և առհասարակ առողջական վիճակից։ Կուզնեցովի խոսքով՝ հիվանդությունը նրա մոտ առաջացել է Չեռնոբիլում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ։
Պաշտպանությունը խնդրել է գեներալի խափանման միջոցը փոխել տնային կալանքի, սակայն դատախազությունը խափանման միջոցը մեղմելու հիմքեր չի գտել։
Նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ Կուզնեցովի բոլոր հաշիվները սառեցվել են, իսկ կանխիկ գումարն առգրավվել է:
Կալանավորվել է Ռուսաստանի ԶՈւ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը
Փաստաբանի խոսքով՝ հետաքննությունը կոնկրետ ապացույցներ չունի։ Գործով հարցաքննվել է միայն մեկ անձ՝ կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանը, ով ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ քննության վարկածով ՝ 2021-2023 թվականներին, հանդիսանալով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետ, Կուզնեցովը կաշառք է ստացել առևտրային կառույցների ներկայացուցիչներից՝ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար։