ՔՊ–ի գրասենյակի նախկին տարածքի վարձակալության համար նոր մրցույթ կհայտարարվի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակն այս պահին գործում է Սայաթ–Նովա–Չարենց փողոցների խաչմերուկի մոտ գտնվող շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի` նախկինում վարձակալած տարածքի համար կհայտարարվի նոր մրցույթ։ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։
843,83 քմ մակերեսով տարածքը ոչ բնակելի է, այն գտնվում է Հանրապետության թիվ 47 հասցեում։
ՔՊ–ի գրասենյակը տեղափոխվում է, անգամ մայթի սալիկներն են փոխել. «Հրապարակ»
Կուսակցությունը տարածքը վարձակալել էր 2022 թվականից, սակայն այս տարվա փետրվարից սեփական նախաձեռնությամբ ազատել է տարածքը։
Վարձակալության մրցույթով տարածքը կտրամադրվի 10 տարի ժամկետով: Ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:
Ի դեպ, այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, իսկ հարևանությամբ ՀՅԴ գրասենյակն է։