Ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջև. Ավանեսյանը մտադիր չէ հանդիպել Բագրատ սրբազանին

ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց` ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Այս մասին նա ասաց կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ո՛չ իհարկե։ Ինչո՞ւ պետք է հանդիպեմ։ Ես չգիտեմ` ինչ է հայտարարում. ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջև։ Դրա համար հանդիպման նպատակ չունեմ»,– նշեց Ավանեսյանը։
Հարցին` ո՞ր եկեղեցու հետևորդը է ինքը, նախարարը պատասխանեց` Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց Բագրատ սրբազանը հանդիպում է ոչ թե հոգևոր հարցեր քննարկելու համար, այլ ուրիշ նպատակներով։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Բագրատ սրբազանը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ` զինվորականների, բժիշկների, մշակույթի գործիչների, տնտեսագետների։ Միևնույն ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշել է, որ ինքը ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի,մնացածը շոշափուկներ են։