Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում հանրապետության առանձին շրջաններում և մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, բայց վաղվանից կրկին կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Մայիսի 23-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում (18-23մ/վ արագությամբ):
Եղանակի տեսություն
Այսօր կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 23-25, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։